Լիբիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը խախտել է իր խոստումները՝ Տրիպոլի ժամանելուն պես հրաժարվելով հանդիպել Լիբիայի նախագահական խորհրդի նախագահ Մոհամեդ Մենֆիի հետ, հաղորդում է Աթենքի Amna լրատվական գործակալությունը:

Տրիպոլիում կառավարական ինքնաթիռի վայրէջքից մի քանի րոպե անց Դենդիասը հրաժարվել է դուրս գալ ինքնաթիռից եւ պահանջել է անհապաղ մեկնել Բենգազի։ Դենդիասին Մենֆիի փոխարեն դիմավորել է Տրիպոլիի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար Նաջլյա Մանգուշը։

ԱԳՆ աղբյուրները տեղի ունեցածն անվանել են «անազնիվ խաղ» եւ նշել, որ այդպիսով լիբիական իշխանությունները հույս ունեին շանտաժի ենթարկել Դենդիասին։

Հաղորդվում է նաեւ, որ Մանգուշը հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ համաձայնագիր է ստորագրել ածխաջրածինների հանքավայրերի համատեղ շահագործման մասին։ Հունաստանը չի ճանաչել այդ համաձայնագիրը։

Աթենքը կարծում է, որ Տրիպոլիի կառավարության լիազորությունների ժամկետը լրացել է, եւ նա իրավունք չունի ստորագրել միջազգային համաձայնագրեր։