Տրիպոլիում ձերբակալել են Մուամար Քադաֆիի ամենահայտնի կողմնակիցներից մեկին` Խուդա բին Ամերին: Այդ կնոջը Լիբիայում անվանում են «Խուդա-կախաղան» , «շրջազգեստով դահիճ» եւ «վամպիր»:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, Բին Ամերի կարիերան սկսվել է Բենղազիում` հրապարակային մի մահապատժի ժամանակ, երբ նա ողջ մարմնով կախվել էր մահապատժի դատապարտվածի ոտքերից` փորձելով արագացնել նրա մահը: Դրանից հետո նա մասնակցել էր եւս մի քանի մահապատիժների, ապա դարձել էր «ժողովրդական կոմիտեների» անդամ, Բենղազիի քաղաքապետ: Այդ պաշտոնում նա հայտարարել էր, թե «քաղաքի միակ տղամարդն է»:
Բացի այդ, բին Ամերը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Տրիպոլիում, Լիբիան ներկայացրել է տարբեր պատվիրակությունների կազմում:




























