Լեհաստանի մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության դատարանը չեղարկել է «Գազպրոմ»-ի նկատմամբ 29,08 միլիարդ զլոտիի (6,46 միլիարդ եվրո) եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման մեջ ներգրավված հինգ ընկերությունների նկատմամբ 234 միլիոն զլոտիի (52 միլիոն եվրո) չափով տուգանելու որոշումը: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Լեհաստանի մրցակցության եւ սպառողների պաշտպանության գրասենյակին (UOKiK՝ երկրի հակամենաշնորհային իշխանությունը)։
«Մենք զարմացած ենք այդ որոշումից։ Դատարանի բանավոր վճռով «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման մեջ ներգրավված անձինք նոր համատեղ ձեռնարկություն չեն ստեղծել, եւ տնտեսության համար հետեւանքների եւ այն բանի գնահատումը, թե փորձել են արդյոք շրջանցել օրենքը, դուրս է գալիս վարչության իրավասությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարգավորողը հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը:





























