Իդա նահանգի ոստիկանության ղեկավար Տարվո Կրուուպը հայտնել է, որ Էստոնիայում 15 նոր ռադարներ կտեղադրվեն՝ Ռուսաստանի հետ սահմանի անվտանգությունն ուժեղացնելու համար։ Նրա խոսքերը փոխանցում է պետական հեռարձակման ERR պորտալը։

«Այժմ մոնիտորինգային սարքավորումները ծածկում են Նարվայում Ռուսաստանի Դաշնության հետ գետային սահմանի մոտ 70 տոկոսը։ Սա բավարար չէ սահմանային գոտում կատարվողի համար»,- ասել է Կրուուպը։

Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին Էստոնիայի ոստիկանությունը եւ սահմանապահ վարչությունը մտադիր են սահմանային գոտում 15 նոր ռադարային դիրքեր կառուցել եւ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու վնասազերծման առանձին համակարգ ստեղծել՝ բաղկացած ռադարներից եւ այլ համադրված համակարգերից։

Կրուուպը հստակեցրել է, որ անհրաժեշտ ռադարային դիրքեր կառուցելու համար Էստոնիայի ՆԳՆ-ն ցանկանում է տեղական ինքնակառավարման մարմիններից համապատասխան վայրեր գնել։ Նարվայի քաղաքապետարանին նաեւ առաջարկվել է Էստոնիայում հսկողության նոր համակարգ եւ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ կառուցել այն վայրում, որտեղ նախկինում կանգնած է եղել Տ-34 տանկի ապամոնտաժված հուշարձանը: