Հայերի ցեղասպանության մասին  պատմող ֆրանսիական  «Imprescriptible» կայքը հրապարակել է 1895թ. ֆրանսիական դիվանագիտական հեռագրեր,  որոնցում խոսվում է Դիրաբեքիրում հայերի ջարդերի մասին:

NEWS.am-ը ներկայացնում է այդ փաստաթղթերի  թարգամանությունը.

«Պրն Մերիե, Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոս

Պրն Պ. Կամբոնին` Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

Դիարբեքիր, 1895թ. հոկտեմբերի 31, 09:00

Մահմեդականները սուլթանին հեռագիր են ուղարկել` որպես բողոքի նշան բարեփոխումների, պատճենն էլ տրվել է վալիին, եւ ասում են, թե որոշել են, որ եթե պատասխանը բացասական լինի, անհապաղ, այսինքն` վաղը,  կիրականացնեն իրենց վրեժի ծրագիրը: Քրիստոնյաները սարսափած են, նրանք երեկ շուկան ավելի վաղ են փակել, եւ այսօր վախենում են բացել այն: Նրանք համոզված են, որ կառավարության կողմից միայն  ակտիվ եւ  արագ գործողությունները կարող են փրկել իրենց:

Չնայած այս ամենին` վալին ինձ երեկ հավաստիացրեց, որ ոչ մի մտավախություն չունի մահեմդականների կողմից, եւ եթե քրիստոնյաները հանգիստ մնան, նա կարող է երաշխավորել ողջ վիլայեթում կարգուկանոնը: Իրավիճակը չափազանց լուրջ է:

ՄԵՐԻԵ

Պրն Մերիե, Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոս

Պրն Պ. Կամբոնին` Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի Հանարապետության դեսպանին

Դիարբեքիր, 1895թ. նոյեմբերի 2

04:30, ստացված է`  08:30

Քաղաքն արյան ու կրակի մեջ է

ՄԵՐԻԵ

Պրն Պ. Կամբոն, Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանը

Պրն Մերիեին` Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոսին

Պերա, 1895թ. նոեյմեբերի 2,09:15

Պահպանվո՞ւմ է վալիի կողմից հյուպատոսության եւ կաթոլիկ հաստատությունների անվտանգությունը: Եթե  այդպես չէ` պահանջեք: Բոլորի համար սառնասրտորեն գործելու օրիանկ եղեք:

Ձեր նախորդ հեռագրերի հիման վրա Մեծ վեզիրը խոստացել է միջոցառումներ ձեռնարկել կարգուկանոնի հաստատման առումով: Զորքերի գալուն սպասելով սահմանափակվեք մեր հաստատությունների, հպատակների եւ մեր պաշտպանության ներքո գտնվող անձանց անվատանգության ապահովմամբ:

Ինձ շտապ հաղորդեք, որետղից է եղել առաջին սադրանքը:

Միայն հայե՞րն են վտանգի տակ:

Պ. ԿԱՄԲՈՆ

Պրն Պ. Կամբոն, Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի Հանարապետության դեսպանը

Պրն Մերիեին` Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոսին

Պերա, 1895, նոեյմեբերի 2, 12:00

Մեծ վեզիրը պնդում է, որ հակամարտությունը ծագել է հայերի կողմից մզկիթ ներխուժելու պատճառով: Ճի՞շտ է դա:

Մեծ վեզիրը վալիին հրամայել է ապահովել ձեր եւ Կապուցիների պաշտպանությունը:

Պ. ԿԱՄԲՈՆ

Պրն Մերիե, Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոս

Պրն Պ. Կամբոնին` Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

Դիարբեքիր, 1895թ. նոյմբերի 2

Մի քանի օրվա ընթացքում մահմեդականները նախապատրաստել էին այս կոտորածը, նրանք այն իրականացրել են կամավոր եւ առանց սադրանքի: Հայերի մզկիթ ներխուժումը մտացածին է: Կոտորածը շարունելվել է ողջ օրվա ընթացքում եւ չի թվում թե շուտ կավարտվի:

ՄԵՐԻԵ

Պրն Պ. Կամբոն, Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի Հանարապետության դեսպանը

Պրն Մերիեին` Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոսին

Պերա, 1985թ. նոյեմբերի 2, 21:00

Ձեր  հեռագիրը ես կփոխանցեմ ՄԵծ վեզիրեին: Հենց կարողանաք` այցելեք Հայրերին` նրանց հանգստացնելու համար: Շարունակեք ինձ տեղեկացնել:

Պ. ԿԱՄԲՈՆ

Պրն Մերիե, Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոս

Պրն Պ. Կամբոնին` Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի Հանարապետության դեսպանին

Դիրաբեքիր, 1895թ. , նոյեմբերի 3,15:40, ստացվել է 23:00-ին

Ես տնից տեսնում են մեծ թվով զինվորների, քրդերի, ովքեր կրակում են քրիստոնյաների վրա:

ՄԵՐԻԵ

Պրն Պ. Կամբոն, Կոստանդնուպխոլսում Ֆրանսիայի Հանարապետության դեսպանը

Պրն Մերիեին` Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոսին

Պերա, 1985թ. նոյեմբերի 4, 02:00

Դուք կարող եք ձեր վալիին ասել, որ նա գլխով է պատասխանբատու Ձեզ համար: Ես այդ մասին հայտարարել եմ Մեծ վեզիրեին:

Պ. ԿԱՄԲՈՆ

Պրն Պ. Կամբոնը Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի Հանարապետության դեսպանը

Պրն Մերիեին` Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոսին

Պերա, 1985թ. նոյեմբերի 4, 10:00

Ձեր վերջին հեռագրերի հիման վրա Մեծ վեզիրն ինձ այսօր գիշեր ասաց, որ վալիին կարգադրվել է, որ ձեր եւ հոգեւորականների անվտանգությանը ոչինչ չսպառնա: Ես ուրախ եմ իմանալ, որ տվյալ պահին դուք վտանգից դուրս եք:

Պ. ԿԱՄԲՈՆ