Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի գործարարների եւ պաշտոնյաների դեմ, որոնց մեղադրել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարմանն առնչություն ունենալու մեջ։
Պատժամիջոցները վերաբերում են Oje Parvaz Mado Nafar Company ընկերությանը, նրա տնօրեն Յուսեֆ Աբուտալեբիին։ Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվել Աբդոլլա Մեհրաբիի եւ Աֆշին Հաջեհա Ֆարդի նկատմամբ։
Արեւմտյան երկրները պնդում են, որ Իրանը ներկայումս անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան եւ Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։





























