Իրանն ու ԵԱՏՄ-ն ավարտել են ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները՝ հասնելով համապատասխան համաձայնության։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իրանի եւ ԵԱՏՄ քարտուղարության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում, ինչպես նաեւ Իրանում։





























