Հանքավանի սարերում անհետ կորած գերմանացի զբոսաշրջիկին գտել են: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ազգությամբ գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Սլաբեկը ժամը 10:05-ին հայտնաբերվել է Հանքավանի սարերում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել են, որ սեպտեմբերի 7-ին`ժամը 22.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի հարակից սարում կորել է գերմանացի Ստեֆան Սլաբեկը:

Հավանական որոնման տարածք էր մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: