Սպիտակ տունը պնդում է, որ ԱՄՆ-ը տեղեկություններ ունի Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու գործարքի մասին, թեեւ երկրները բազմիցս հերքել են նման անապացուցելի պնդումները:
«Ես տեղեկություններ ունեմ, որոնք ցույց են տալիս, որ Իրանից Ռուսաստան բալիստիկ հրթիռների մասին գործարք է կնքվել»,- լրագրողներին ճեպազրույցում ասել է Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է ռուս-իրանական ռազմական համագործակցության ընդլայնմամբ։





























