Ակնկալում եմ, որ բոլոր պաշտոնյաներն ու հայտնի մարդիկ իրավիճակին համապատասխան վարքագիծ կդրսեւորեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Բեգլարյանը հիշեցրեց, որ ճգնաժամային իրավիճակ է, եւ Ղարաբաղն արդեն չորրորդ օրն է՝ շրջափակման մեջ է։ Նա մատնանշեց յուրաքանչյուր մարդու, հատկապես հասարակական գործիչների պահվածքի ծայրահեղ կարեւորությունը: 

«Ինձ համար շատ կարեւոր է, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգված են Ղարաբաղով, քայլեր ձեռնարկեն»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ հասարակությունը խիստ քննադատության է ենթարկել ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, որը Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին սոցցանցում ֆուտբոլային խաղեր դիտելիս «դրական» լուսանկարներ է տեղադրում։