Apple-ը ճանաչվել է ամենահանրահայտ սմարթֆոնը: JD Power հետազոտական ընկերության հարցման համաձայն, Apple-ը ստացել է 838 ձայն, երկրորդ տեղում է HTC-ը` 801 ձայնով:

Երրորդ եւ չորրորդ տեղերը զբաղեցրել են Samsung-ը` 777 ձայնով  եւ Motorola-ն` 775 ձայնով: Նրանց հաջորդում են RIM-ը (762 ձայն), LG-ին (760 ձայն), Palm-ը (733 ձայն) եւ ցուցակը եզրափակում է Nokia-ն (721 ձայն):

Բջջային հեռախոսների տերերի համար հիմնական չափանիշներն են արտադրողականությունը, շահագործման մաքրությունը, դիզայնը եւ այլն: Առաջադրվող պահանջները աճել են, եթե առաջ դրանք կազմում էին 761 կետ, ապա այժմ` 788 կետ, հաղորդում է ITTEND-ը: