Իրանի իշխանությունները 2023 թվականի հունվարի 18-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Գալիբաֆը, հաղորդում է ISNA գործակալությունը։

Այժմ, պաշտոնյայի խոսքով, Թեհրանն արտոնյալ առեւտրի համաձայնագրի հիման վրա ապրանքներ է փոխանակում միության հետ։ ԵԱՏՄ-ն նաեւ սակագնային արտոնություններ է տրամադրել 500 տեսակի իրանական ապրանքների համար, մինչդեռ Իրանը ցուցակում ներառել է միության  400 տեսակի ապրանք։