Գիտական ​​աշխարհում վաղուց ընդունված էր համարել, որ Վեներայի տեկտոնական սալերը լիտոսֆերայի շատ հաստ լինելու պատճառով չեն կարողանում շարժվել։ Սակայն Կալիֆորնիայի աստղագետների վերջին ուսումնասիրությունը հերքել է այդ պատկերացումը:

Առաջին հայացքից Երկրի ամենամոտ հարեւանը շատ է նրանից տարբերվում։ Պայմանները, մեղմ ասած, դաժան են։ Մթնոլորտը չափազանց խիտ է, այն էլ ծծմբաթթվից ձեւավորված ամպերով: Իսկ մակերեւույթին ջերմաստիճանը ավելի քան 460 աստիճան է:

Սակայն նախկինում էլ համարվում էր, որ տաք միջուկի պատճառով Վեներան ավելի շատ նմանություններ ունի Երկրի հետ, քան Մերկուրին կամ Մարսը:

Մի կողմից տաք միջուկի գործոնը (դա ապացուցում է մոլորակի ջերմային ճառագայթման մակարդակը) պետք է նպաստի տեկտոնական ակտիվությանը։ Սակայն ավելի վաղ գոյություն ունեցող վարկածի համաձայն, Վեներան ունի չափազանց հաստ եւ մածուցիկ լիտոսֆերա եւ այն պետք է խանգարի մակերեւույթի տեկտոնական սալերի տեղաշարժին:

Սակայն, Nature Geoscience ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, տեկտոնական ակտիվության առումով Վեներայն գրեթե չի տարբերվում մեր մոլորակից: Այսպիսի եզրակացության են եկել Կալիֆորնիայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները։

Պարզվել է, որ Վեներան միջինում տեկտոնիկորեն նույնիսկ ավելի ակտիվ է, քան Երկիրը։ Այժմ այն գտնվում է երկրաբանական պատմության մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ Երկիրը եղել է Արխեյան դարաշրջանում, այսինքն՝ 4-2,5 միլիարդ տարի առաջ։ Բայց կա մի մեծ տարբերություն. Վեներան օվկիանոս չունի, մինչդեռ Երկիրն ունեցել է օվկիանոս շատ հին ժամանակներից։