Հայտնի հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Շերի որդին` Չեզ Բոնոն չի իջնում թերթերի առաջին էջերից այն բանից հետո, երբ համաձայնել է մասնակցել ամերիկյան հայտնի «Պարեր աստեղրի հետ» հեռուստաշոուում:

Նախորդ շաբաթ նա իր հին ընկերուհոի` Ջենիֆեր Էլիայի հետ հայտնվել է Creative Arts Emmy Awards միցանակաբաշխության կարմիր ուղեգորգի վրա, հաղորդում է The Huffington Post-ը:

Չեզ Բոնոն ով վիրահատությամբ փոխել է սեռը, հայտարարել է, որ որոշել է մասնակցել «Պարեր աստղերի հետ» շոուին բոլոր նրանց համար, ովքեր երբեւէ զգացել են, թե որքան ուժեղ է ինքը տարբերվում մյուս մարդկանցից, գրում է պարբերականը:

ABC News-ին տված հարցազրույցում, Բոնոն հայտարարել է, որ իր մասնակցությունը նոր սեզոնի շոուին կօգնի ավելի լավ ճանաչել, թե ովքեր են տրանսսեքսուալները: «Մարդիկ այնքան շատ ոչ ճիշտ կարծրատիպեր ունեն` կապված տրանսսեքսուալների հետ»,- նշել է նա: