Կանադան ԱՄՆ-ից կգնի NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը:
«Կանադան ԱՄՆ-ից կգնի NASAMS զենիթահրթիռային համալիրը, որպեսզի հետո այն փոխանցի Ուկրաինային»,-գրել է նա սոցցանցում։
Նրա խոսքով՝ Կանադան առաջին անգամ Ուկրաինային կհանձնի ՀՕՊ համակարգ։
Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Օտտավան նաեւ Վաշինգտոնից կգնի ուղեկցող զինամթերք՝ Ուկրաինային փոխանցելու համար։





























