Հայկական դրամն այս շաբաթ սկսեց արժեզրկմամբ` շարունակելով նախորդ շաբաթվա միտումը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 13-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 375.95 դրամ` ուրբաթ օրվա համեմատ դոլարն արժեւորվել է 0.25 տոկոսով:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 7.2 մլն դոլար: Դոլարի փոխարժեքը առեւտրային նստաշրջանի վերջում կայունացել է, չի բացառվում` կենտրոնական բանկի ներարկումների շնորհիվ: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 374.5 դրամ, վաճառքն սկսում է 376 դրամից:




























