Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիության անունից Ուկրաինային է փոխանցել 2023 թվականի մակրոֆինանսական օգնության նոր փաթեթից, որն ընդհանուր մինչեւ 18 միլիարդ եվրո է կազմում, 3 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշը, նշվում է ԵՀ կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:  

«Հանձնաժողովն այսօր մինչեւ 18 միլիարդ եվրոյի «Մակրոֆինանսկան օգնությունից»  3 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշն է հատկացրել Ուկրաինային», -նշվում է հաղորդագրությունում։