Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ծառայողների հետ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 17-ին, երեկոյան ժամը 5-ին, Դրախտիկ-Շողակաթ ճանապարհին, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և ոստիկանության Ճամբարակի բաժին տեղափոխեցին Ճամբարակի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց «Լիրիկա» գրառմամբ 11 հաբ:
Հանգամանքները պարզվում են:











