Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իբրահիմ Ռայիսին քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ներառյալ էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին: Կարեւորվել է Աստանայի գործընթացի շրջանակում սերտ համակարգման շարունակումը՝ որպես սիրիական կարգավորման աջակցության առանցքային մեխանիզմ։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումների պահպանման վերաբերյալ։