Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը սրտի վիրահատության է ենթարկվել, որը հաջող է անցել։ Այս մասին տեղեկացրել է Նազարբաեւի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Նուրսուլթան Նազարբաեւը սրտի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատությունը հաջող է անցել։ Առաջին նախագահի կյանքին վտանգ չի սպառնում։ Այժմ նա գտնվում է հսկողության ներքո։ Վիրահատությունը կատարվել է Ազգային գիտական սրտի վիրաբուժության կենտրոնում՝ հայտնի սրտաբան Յուրի Պյայի ղեկավարությամբ»,- գրել է Ուկիբայը Թվիթերում։