Մուամար Քադաֆիի որդին` Սաադին կալանավորվել է եւ գտնվում է տնային կալանքի տակ` Նիգերի մայրաքաղաք Նիամեեում, որտեղ քաղաքական ապաստան է ստացել:

Սաադի Քադաֆին Նիգերի մայրաքաղաք է ժամանել ռազմա-տրանսպորտային օդանավով` Ագադես քաղաքից:

Դեռեւս նրան պահպանում են Նիգերի անվտանգության ուժերը: Մուամար Քադաֆիի 32 կողմնակիցների մեջ, որոնք մեկնել են Նիգեր, կան երեք գերենալներ, ովքեր նույնպես քաղաքական ապաստան են խնդրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ բոլոր նրանք, այդ թվում Սաադի Քադաֆին, ձերբակալվել են եւ գտնվում են Նիամեեի կառավարական տանը:

Ավելի վաղ Հաագայի մՄիջազգային քրեական դատարանը Մուամար Քադաֆիին, նրա որդու` Սեյֆ ալ-Իսլամին եւ հետախուզական ծառայության ղեկավար Աբդուլլա ալ-Սենուսիին կալանելու օրդեր է տվել: Բացի այդ, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: