Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել 25-ամյա Հայկ Չերնամորյանի դեմ, ով կասկածվում է Հայինկասացիայի Գյումրի մասնաճյուղի մեքենայից 100 հազար դոլար գողանալու մեջ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նա գումարը փորձել է թաքցնել իր բնակարանում, սակայն դեպքից մեկ օր անց նրան ձերբակալել են: Հ. Չերնամորյանը ինկասացիայի Գյումրիի մասնաճյուղի վարորդ է:
Անհաջողակ գողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրօր-ի 177 հոդվածի երրորդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափի գողություն):
Մեղադրանքն ապացուցվելու դեպքում, Չեռնոմորյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում:



























