ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «աշխարհի լավագույն երկիրն է», բայց անելիքներ կան։ Այս մասին ՌԴ նախագահն ասել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության վերահսկիչ խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհի լավագույն երկիրը Ռուսաստանն է, բայց, իսկապես, մենք անելիքներ ունենք։ Իսկ արդյունավետ աշխատելու համար մեզ անհրաժեշտ են ամենաբարձր որակավորում ունեցող կադրեր։ Սա մեր գործունեության կարեւորագույն ոլորտն է»,- ընդգծել է նա։