Ես խիստ հանդիմանեցի տրանսպորտի նախարարին ու կոչ արեցի ուշադրություն դարձնել հայրենական տեխնիկայի գնումներին։ Այս մասին ավիացիոն ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միաժամանակ Պուտինը հավելել է, որ նախարարին հաջողվել է փրկել ոլորտը։

«Ե՛վ ֆինանսական համակարգը, եւ՛ մյուս բոլոր ճյուղերն աշխատում են առանց ընդհատումների»,- ասել է նա:

Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հաղթահարել է ամենադժվար փուլերը՝ մատնանշելով ավիացիոն ոլորտում անվտանգության խնդիրները հաշվի առնելու անհրաժեշտությունը։

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հայրենական ինքնաթիռներով դուրս կգա միջազգային շուկաներ եւ կշարունակի զարգացնել լոուքոսթերները։

«Ռուսաստանը ոչ մեկին չի վիրավորում, բայց վիրավորանքին պետք է հայելային պատասխան տալ»,- եզրափակել է Պուտինը։