Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր է եղել գրանցել ավելի քան 60 տոկոս աճ։ Այս մասին փետրվարի 10-ին «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Պատգամավորի խոսքով, այս տարի իրենց հաջողվել է գրանցել արդյունքներ, որոնք վստահորեն կարելի է ռեկորդային բնութագրել։

«Մշակվել են պաշտպանության նոր համակարգեր։ Դրանք արդեն մտել են սերիական արտադրության մեջ»,- ասաց Արշակյանը։

Հայկական տասնյակ ընկերություններ, ինչպես նշեց ԱԺ փոխխոսնակը, ֆինանսավորում են ստացել պետական ​​դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում։

«Սա իր հերթին հանգեցնում է միջազգային հիմնադրամների ներդրումների, ինչը կարող է փոխել հայկական իրողությունների պատկերը»,- ընդգծեց պատգամավորը։