Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հոսպիտալացվել է։ Նա շաբաթ օրը Տոկիոյի հիվանդանոցում պետք է վիրահատվի քթի խոռոչների համար, ուրբաթ հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, փոխանցում է The Japan Times-ը:

Քանի որ քրոնիկ ռինոսինուսիտի բուժման էնդոսկոպիկ վիրահատությունն իրականացվելու է ընդհանուր անզգայացմամբ, Մացունոն ժամանակավորապես կկատարի երկրի վարչապետի պարտականությունները:

Նախատեսվում է, որ Կիշիդան շաբաթ օրը կլքի հիվանդանոցը եւ երկուշաբթի կվերադառնա աշխատանքի: