Իրանից եւ Հայաստանից մեկնած փրկարարական խմբերը ժամանել են Սիրիայի Հալեպ քաղաք՝ օգնելու երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքերի փլատակների տակ հայտնված տուժածներին որոնելու, հայտնում է Tasnim-ը։

Փրկարարները գնահատել են իրավիճակը չորս տեղում, իսկ որոնողական աշխատանքները շարունակվել են մեկ վայրում՝ մի քանի հերթափոխով։ Մասնակցում են նաեւ կինոլոգիական խմբեր՝ հատուկ վարժեցված փրկարար շներով։

Միեւնույն ժամանակ, Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ նվիրատվություններ է հավաքում տուժած տարածքների համար եւ տրամադրել է հաշվապահական տեղեկությունները նվիրատվությունների համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավելի քան երկու տասնյակ հազար մարդ Թուրքիայում եւ Սիրիայում բնական աղետի զոհ է դարձել։