Երուսաղեմում եւ Թել Ավիվում տասնյակ հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ Նեթանյահուի կառավարության առաջարկած երկրի իրավական համակարգի բարեփոխման՝ Կնեսետում օրինագծի առաջին ընթերցման նախօրեին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հունվարի սկզբին արդարադատության նախարար Յարիվ Լեւինի կողմից առաջարկված բարեփոխման առաջին մասը կառավարությանը հնարավորություն կտա վերահսկողություն հաստատել դատավորներին ընտրող հանձնաժողովի վրա, ինչպես նաեւ կսահմանափակի Գերագույն դատարանի դատական վերահսկողությունը հիմնական օրենքների նկատմամբ։





























