Հարավային Ջակարտայի շրջանային դատարանը մահապատժի է դատապարտել Ինդոնեզիայի ներքին գործերի նախկին նախարար Ֆերդի Սամբոյին։ Այս մասին հայտնում է Jakarta Post-ը։
Դատավճիռը կայացնելու պատճառ է հանդիսացել նրա օգնական Յոսուա Խութաբարատի դիտավորյալ սպանությունը։ Պատիժն ավելի խիստ է ստացվել, քան ցմահ ազատազրկումը, որը դատախազությունը պահանջել էր Սամբոյի համար՝ որպես գլխավոր հանցագործ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սամբոն մեղավոր է ճանաչվել 2022 թվականի հուլիսի 8-ին Խութաբարատի դիտավորյալ սպանության մեջ։ Դրանից հետո նախկին պաշտոնյան բազմիցս փորձել է վիճարկել դատավճիռը։
Սամբոն, ըստ դատարանի վարկածի, հրամայել է իր մեկ այլ օգնական Ռիչարդ Էլիեզերին գնդակահարել Խութաբարատին։ Այնուհետեւ նախկին նախարարն ինքն իր ատրճանակով կրակել է ենթակայի գլխին։
Դատավճիռն ընթերցվել է փետրվարի 13-ին, եւ ուղեկցվել մեղադրող կողմի «ծափահարություններով ու ուրախությամբ»։
Առայժմ հայտնի չէ, թե երբ կիրականացվի դատավճիռը։





























