Նորվեգիան Ուկրաինային կփոխանցի ութ տանկ եւ մինչեւ չորս մարտական օժանդակ մեքենա, ինչպես նաեւ միջոցներ կհատկացնի զինամթերքի եւ տեխնիկայի պահեստամասերի գնման համար: Այս մասին ասվում է թագավորության պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մենք որոշել ենք Ուկրաինային փոխանցել ութ տանկ եւ մինչեւ չորս հատուկ նշանակության մեքենա։ Փոխանցման մասին որոշումը կայացվել է ինչպես գլխավոր հրամանատարի, այնպես էլ եվրոպական այլ երկրների հետ սերտ երկխոսությունից հետո։ Ուկրաինայի հակամարտությունը մոտենում է կրիտիկական փուլին, եւ նրանք (Ուկրաինայի զինված ուժերը) կախված են ժամանակին եւ էական աջակցությունից։ Մենք նաեւ նպաստելու ենք ուկրաինացի տանկիստների վերապատրաստմանը Լեհաստանում այլ դաշնակից երկրների հետ միասին»,-ասել է թագավորության պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը։





























