ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի իր գործընկերոջը` Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո վերահաստատել է Հայաստանի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։

Գրառմանը կից նա նաև Չավուշօղլուի հետ լուսանկարներ է հրապարակել»

«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է տարերային աղետով, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում` կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանն ամբողջությամբ բացելու մեր պատրաստակամությունը»,– նշել է ՀՀ ԱԳ նախարարը։