Քրդամետ ակտիվիստների ոչ մեծ բողոքը որոշ ժամանակով ստիպել է դադարեցնել Եվրախորհրդարանի լիագումար նիստը, հաղորդում է The Associated Press-ը:
Ցուցարարները գտնվում էին խորհրդարանի այցելուների համար նախատեսված գոտում։
Նրանք դրոշներ են բարձրացրել՝ ի պաշտպանություն բանտում գտնվող Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի, եւ սկսել բղավել։ Միջադեպը տեղի է ունեցել կլիմայի եւ շրջակա միջավայրի հարցերի շուրջ քննարկումների ժամանակ։
Եվրախորհրդարանականները ցուցարարներին խնդրել են ցրվել, բայց երբ նրանք դա չեն արել, նիստը դադարեցվել է։
Անվտանգության աշխատակիցները քաշքշել են ակտիվիստների դրոշները, ոչ մեծ վիճաբանություն է տեղի ունեցել։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։





























