Կիեւի երկնքում հայտնաբերվել է վեց օդապարիկ, որոնց մեծ մասին խոցել է հակաօդային պաշտպանության համակարգը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ալիքում հայտնել է քաղաքային ռազմական վարչությունը։
«Նախապես հայտնաբերվել է թշնամական մոտ վեց օդային թիրախ։ Ըստ հստակեցված տեղեկատվության՝ դրանք եղել են օդապարիկներ, որոնք տարածության մեջ քամու ազդեցությամբ են շարժվում։ Օբյեկտները կարող էին անկյունային արտացոլիչներ եւ որոշակի հետախուզական սարքավորումներ կրել: Օդային բոլոր թիրախների համար ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Զոնդերի մեծ մասը խոցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ օդային թիրախների տեսակի եւ դրանց սարքավորումների վերջնական որոշումը կներկայացվի խոցված օդապարիկների բեկորների վերլուծությունից հետո։ Այժմ տեղական իշխանությունները կարծում են, որ օդապարիկները արձակվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հայտնաբերելու եւ թուլացնելու համար։





























