Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի հնարավոր բացմանը Հայաստանում նախապես պատրաստվել էին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասեմ, որ մենք էսքիզային նախագիծ դեռ ահագին ժամանակ առաջ պատրաստել ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ կամրջի վերականգնումը կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։