Մշակվել է դաշնային օրենքի նախագիծ, որը նախատեսում է միգրանտների համար վերահսկվող կեցության ռեժիմի ներդրում։ Այս մասին խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նա հայտնել է, որ մշակվել եւ ներդրվել է միգրացիայի կեղծ հաշվառման բացահայտված փաստերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ալգորիթմ։
«Միջոցներ են ձեռնարկվել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար»,- ասել է Պատրուշեւը։





























