Պետդուման ընդունել է Եվրոպայի խորհրդի պայմանագրերի գործողության դադարեցման մասին Պուտինի ներկայացրած օրինագիծը, հայտնում է РБК-ը։
Օրենքը վերաբերում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիային, ահաբեկչության կանխարգելման կոնվենցիային, եվրոպական սոցիալական կոնվենցիային եւ այլ համաձայնագրերին:
Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին դադարեցվել է 2022 թվականի մարտին։ Դրան նախորդել էր ԵԽ-ի որոշումը՝ կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը։





























