ԱՄՆ-ը եւ G7-ի նրա գործընկերները փետրվարի 24-ին (Ուկրաինայում հակամարտության մեկնարկի տարեդարձին - խմբ.) պատրաստվում են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր լայնածավալ փաթեթ ներկայացնել։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա պարզաբանել է, որ պատժամիջոցները կազդեն ռուսական ռազմարդյունաբերական համալիրի վրա։
«Սահմանափակող միջոցներ կձեռնարկվեն նաեւ բարձր տեխնոլոգիական սարքավորումների մատակարարումների հարցում»,- ասել է Նուլանդը։





























