Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Եվրամիությունը այսօրվա դրությամբ սառեցրել է Ռուսաստանից կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց 21,5 միլիարդ եվրոյի ակտիվները։
«Այս պահին մենք կարողացել ենք սառեցնել պատժամիջոցների ցուցակից օլիգարխների եւ կազմակերպությունների 21,5 միլիարդ եվրո», - ասել է նա։
Նա նշել է, որ ԵՄ-ն շարունակում է աշխատել ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվների ուղղությամբ, սառեցվել են մի շարք ակտիվներ եւ գործարքներ, այդ թվում՝ եվրոպական Euroclear-ը։





























