Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ժամանել է Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու համար, հայտնում է NOS-ը։

Նշվում է, որ այսօր առավոտյան Ռյուտեն այցելել է Ուկրաինայի մայրաքաղաքի Հիշողության պատ, որտեղ ծաղկեպսակ է դրել։ Այսօր ավելի ուշ նա կայցելի Զելենսկուն։ Վերջին անգամ վարչապետը Կիեւ է այցելել անցած տարվա հուլիսին։

Հաղորդվում է, որ Ռյուտեի հետ Ուկրաինա է ժամանել նաեւ Նիդեռլանդների արտաքին առեւտրի եւ զարգացման համագործակցության նախարար Լիեսյե Շրայնեմախերը։

Նախատեսվում է, որ Զելենսկու հետ հանդիպումից հետո Ռյուտեն եւ Շրայնեմախերը կայցելեն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Նրանք կայցելեն նաեւ վնասված էներգետիկ օբյեկտ։