Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է նոր մեխանիզմ մշակի 2023 թվականի վերջին ՄԱԿ-ի կողմից հրթիռների մատակարարման էմբարգոյի փոխարեն, որոնք կարող են օգտագործվել միջուկային արկերի առաքման համար: Կոչը քաղաքական գործիչն արել է Մյունխենի համաժողովի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ քննարկման առարկա պետք է դառնան «բոլոր հնարավոր միջոցները», որոնք կարող են կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը, եւ ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանի կողմից ժամանակակից զենքի վաճառքը դադարեցնելու համար: 

«Ներկայումս Իրանը բանակցություններ է վարում ժամանակակից զենքի, այդ թվում՝ անօդաչու սարքերի եւ բարձր ճշգրտության զենքի վաճառքի շուրջ առնվազն 50 տարբեր երկրներում»,-ասել է նա։

Հայտարարությունն արվել է Բահրեյնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների ներկայությամբ։