Ֆինլանդիան չի ցանկանում եւ մտադիր չէ հետ կանչել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը, եթե Թուրքիան չվավերացնի Շվեդիայի անդամակցությունը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սաուլի Նինիստյոն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում, գրում են ֆիննական լրատվամիջոցները։
«Մենք չենք ցանկանում հետ կանչել մեր հայտը եւ չենք կարող դա անել»,-ասել է նա։
Նախագահը հավելել է, որ «Ֆինլանդիայի նպատակը Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ անդամակցելն է»։
«Ի վերջո, երկար ժամանակ է անցել»,-ասել է նա։
Պատասխանելով Ուկրաինային Leopard տանկեր հատկացնելու մասին հարցին՝ Նինիստյոն ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է տեղեկությունն այն մասին, որ Ֆինլանդիան դա արել է։





























