Գերմանիայում Ուկրաինայի հակամարտության հետ կապված պատժամիջոցներ են սահմանվել մոտ 5,32 մլրդ եվրոյի ռուսական ակտիվների նկատմամբ, գրում է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի ֆինանսների նախարարությունը:

Պարբերականը նաեւ հայտնում է, որ ակտիվները պատկանում են ռուսական կազմակերպություններին, ինչպիսիք են ՌԴ կենտրոնական բանկը, ընկերություններին եւ մասնավոր անձանց, որոնք ընդգրկված են Եվրամիության պատժամիջոցների ցուցակում:

Ընդ որում, նախարարությունը չի հայտնել ռուս միլիարդատերերին պատկանող սառեցված ակտիվների արժեքը, հաղորդում է Welt am Sonntag-ը։

Գերմանական լրատվամիջոցը նաեւ նշել է, որ պատժամիջոցների իրականացման նոր կենտրոնական մարմինը դեռեւս ձեւավորվում է, եւ այնտեղ արդեն աշխատում են 36 աշխատակիցներ: