Մյունխենի Անվտանգային համաժողովի շրջանակներում՝ Bayerischer Hof հյուրանոցում, մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Հայաստանի վարչապետի պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, եւ այլ պաշտոնյաներ:

ՀՀ վարչապետը Մյունխենում ավելի ուշ կմասնակցի նաև Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Հիշեցնենք՝ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։