Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի տանող ճանապարհը վճարովի է լինելու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։ 

«Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ճանապարհը (Վարանդա-Շուշի-խմբ.NEWS.am) ներկայիս ճանապարհից 20 կմ կարճ կլինի։ Այս ճանապարհը լիովին անվտանգ կլինի, երկու կողմից էլ պարսպապատված կլինի»,-ասել է Մամեդովը։

Նրա խոսքով՝ Շուշիում արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում։ «Ուստի վճարովի ճանապարհն ավելի նպատակահարմար է դրա պահպանման հետագա ծախսերի տեսանկյունից»,-հավելել է նա։