ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել՝ կապված իսրայելական ուժերի կողմից Դամասկոսի ուղղությամբ օդային հարձակման հետ։

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ փետրվարի 19-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքին․ Դամասկոսում եւ նրա շրջակայքում հարձակվել են մի քանի թիրախների վրա։ Հրթիռներից մեկը խոցել է բնակելի շենքը խիտ բնակեցված տարածքում, որի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, հինգ մարդ զոհվել է, եւ 15-ը՝ վիրավորվել։ Հասցվել է լուրջ նյութական վնաս։

Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները, որոնք միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում են։ Մենք խստորեն կոչ ենք անում իսրայելական կողմին դադարեցնել զինված սադրանքները Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ եւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք հղի են վտանգավոր հետեւանքներով ողջ տարածաշրջանի համար։

Մենք ելնում ենք նրանից, որ նման արատավոր պրակտիկայի շարունակությունը բացարձակապես անընդունելի է, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ակտիվորեն օգնում են Սիրիային հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետեւանքները՝ ուղարկելով իրենց փրկարարներին, բժիշկներին եւ մարդասիրական պաշարներ», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնյան հայտարարության մեջ։