ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստան Բրյուսելում պաշտոնապես հաստատվել է  ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից: Այս մասին Twitter-ի-ի իր  միկրոբլոգում գրել է Հայաստանում Նիդերլնդների դեսպան Նիկո Սխերմերսը: Նա նաեւ նշել է. «Դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց  Եղեգնաձորում։  Հպարտ եմ իմ ներդրումն ունենալու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Այսօր Եվրամիությունը 100 մարդուց բաղկացած առաքելություն է ուղարկել Հայաստան: Հիշեցնենք, որ ԵՄ առաքելություն ուղարկելու հարցը ծագել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։

Եվրամիությունը հավանություն է տվել հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական առաքելություն ուղարկելուն։