Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցներն այս պետությունում մարդու իրավունքների խախտումների համար՝ «սեւ ցուցակում» ներառելով եւս 32 ֆիզիկական եւ 2 իրավաբանական անձանց։ Համապատասխան փաստաթղթերը հրապարակված են ԵՄ «Պաշտոնական ամսագրում»։

«Իրանի հետ կապված բոլոր մտահոգիչ հարցերը լուծելու ԵՄ պարտավորության համաձայն՝ ներառյալ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, 32 ֆիզիկական եւ 2 իրավաբանական անձինք պետք է ներառվեն այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, կազմակերպությունների եւ մարմինների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվում են սահմանափակող միջոցներ», - ասվում է. հրապարակման մեջ։