Պետդումա ներկայացվել է նախագիծ, որով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հանրային ալիքները, ինչպես նաեւ երեխաների շրջանում արգելված տեղեկատվության տարածումը սահմանափակելու մասին տեքստային նախազգուշացումները հեռարձակել միայն ռուսերեն կամ ՌԴ ժողովուրդների այլ լեզուներով, առաջարկվում է այս ոլորտներից բացառել օտար լեզուն, համապատասխան օրինագիծը տեղադրված է Դումայի էլեկտրոնային բազայում։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», օրինագիծը նախաձեռնել է պատգամավոր Նինա Օստանինան (КПРФ): 

Ինչպես նշված է բացատրական գրառման մեջ, օրինագիծն առաջարկում է երեխաների շրջանում տեղեկատվական արտադրանքի տարածումը սահմանափակելու վերաբերյալ տեքստային նախազգուշացում միայն ռուսերենով եւ Ռուսաստանի Դաշնության մաս կազմող ժողովուրդների պետական լեզուներով կատարել, այսինքն՝ օտար լեզուներն առաջարկվում է բացառել նաեւ այս ոլորտից։