Իտալիայի Կատանձարոյի համալսարանի գիտնական Լուկե Պասամոնտիին հաջողվել է գիտականորեմ ապացուցել, որ լավ տրամադրության գրավականը թաքնված է «ճիշտ սննդի» մեջ, որը պարունակում է տրիպտոֆան ամինաթթու:
Դա շոկոլադն է, խավիարը, նաեւ կաթը, պանիրը, թռչնի, խոզի ու տավարի միսը, ընկույզը: Այս մթերքները, որպես կանոն, հակադիետիկ են, սակայն Պասամոնտին պնդում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է օրական օգտագործի առնվազն 350 գրամ «օպտիմալ» սննդամթերք: Դա օգնում է խուսափել սթրեսններից, նվազեցնում է ագրեսիվությունը, թույլ է տալիս վերահսկել ցասումն ու բացասական էմոցիաները, հաղորդում է MIGnews.com-ը:




























