Թմրամիջոցների վերահսկման շտաբի գլխավոր քարտուղար Էսկանդար Մոմենին  հայտարարել է, որ Իրանի հակաթմրամիջոցային ոստիկանությունը վերջին 10 ամիսների ընթացքում առգրավել է 700 տոննա տարբեր տեսակի թմրանյութեր, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի գործողությունների ընթացքում զոհվել են իրանական իրավապահ մարմինների 12 ներկայացուցիչներ: Երկիրը ծախսել է ավելի քան 700 միլիոն դոլար՝ իր սահմանները պաշտպանելու եւ եվրոպական, արաբական եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար նախատեսված թմրանյութերի տարանցումը կանխելու համար: Վերջին չորս տասնամյակի ընթացքում Աֆղանստանից կազմակերպված թմրավաճառության դեմ պատերազմը գրեթե 4000 իրանցի ոստիկանների կյանք է խլել, նշում է իրանական լրատվամիջոցը։